Մատչելի հղումներ

Հարձակում Իսրայելից՝ ընդդեմ Գազայի գոտու


Իսրայելն օդային հարձակում է իրականացրել ընդդեմ Գազայի գոտու, որտեղից, ըստ իսրայելյան աղբյուրների, պատրաստվում էին հրթիռներ արձակել դեպի Իսրայելի տարածքներ։

Հրեաների գրոհի արդյունքում սպանվել է մահմեդական Ջիհադ ռազմական խմբավորման մի զինյալ, վիրավորվել՝ երեք այլոք։ Գրոհն իրականացվել է՝ թիրախ ընդունելով Գազայի հարավային Խան Յունիս քաղաքը։


Իսրայելի բանակային ուժերի խոսնակը հաստատել է լուրն այն մասին, որ գրոհն իրականացվել է ռազմաօդանավի միջոցով։
Դրանից մեկ շաբաթ առաջ մահմեդական այս խմբավորումն էր Իսրայլի ուղղությամբ արձակել 2Օ հրթիռ, ինչի արդյունքում իսրայելցի մեկ զինվորական էր սպանվել, մարմնական վնասվածքներ էին ստացել մի քանի հոգի։ Հրթիռային այդ հարձակումից հետո էր, որ Իսրայելը սկսեց օդային հարձակումներ՝ մեկ շաբաթվա ընթացքում դառնալով Ջիհադի 9 անդամների սպանության պատճառ։

XS
SM
MD
LG