Մատչելի հղումներ

Արաբական լիգայի նախագահը «բացասական» է նկարագրել խաղաղության բանակցությունները


Արաբական լիգայի նախագահը «բացասական» է նկարագրել խաղաղության բանակցությունները
Արաբական լիգայի նախագահը «բացասական» է նկարագրել խաղաղության բանակցությունները

Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսայի խոսքերով, Մերձավոր Արևելքում Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության գործընթացը կանգ է առել:

Այս մեկնաբանությամբ Մուսան հանդես է եկել Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարների և պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի միջև տեղի ունեցած հանդիպումից առաջ: «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ Մուսան ասել է, թե արաբական պետությունների ղեկավարները սկսելու են մշակել այլընտրանքային տարբերակներ, քանի որ ներկայիս խաղաղության բանակցությունները «արդյունավետ չեն»:

Սպասվում է, որ հանդիպման ընթացքում պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասը որոշում կկայացնի Իսրայելի հետ խաղաղության բանակցություններից դուրս գալու վերաբերյալ:

Պաղեստինցիները սպառնացել էին լքել բանակցությունները, եթե Իսրայելը վերսկսեր 1967 թվականի պատերազմի հետևանքով գրավված տարածքներում հրեական բնակավայրերի շինարարությունը:

Պաղեստինցիներն ընդունել են Հորդանան գետի արևմտյան ափին շինարարության դադարեցումը ևս 60 օրով երկարաձգելու ԱՄՆ-ի առաջարկը, որի ընթացքում երկու կողմերն անցկացնելու են վերջնական սահմանագիծը որոշելու խնդրի շուրջ քննարկումներ:

XS
SM
MD
LG