Մատչելի հղումներ

Թուրքիան սպառնում է խզել հարաբերություններն Իսրայելի հետ


Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը կդադարեցնի Իսրայելի հետ դիվանագիտական կապերը, եթե վերջինս ներողություն չխնդրի Գազայի գոտու պաղեստինցիներին մարդասիրական օգնություն ուղարկող թուրքական նավի վրա իրականացված հարձակման համար։

՝՝Հուրիեթ՛՛-ին տված հարցազրույցում Ահմեդ Դավութօղլուն ասել է, թե Թուրքիան պահանջում է, որ Իսրայելը ներողություն խնդրի, կամ էլ համաձայնվի ընդունել հարձակման վերաբերյալ միջազգային հետաքննության արդյունքները։

Ավելի վաղ՝ ուրբաթ օրն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել էր, որ Իսրայելը ներողություն չի խնդրելու։

Նա մերժել էր նաեւ զոհված թուրք քաղաքացիների ընտանիքներին փոխհատուցելու պահանջը։

XS
SM
MD
LG