Մատչելի հղումներ

Ցույց` իսրայելցի զինվորի ազատության պահանջով


Ավելի քան 10.000 ցուցարար Իսրայելի վարչապետից պահանջել է առավել գործունյա լինել իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթի ազատ արձակումն ապահովելու գործում, ով արդեն չորս տարի գերի է Պաղեստինում:

Ցուցարարները Շալիթի ընտանիքին են միացել վարչապետ Բենյամին Նեթանյահուի առանձնատան մոտ, որտեղ եւ մտադիր են նշել հրեական Շաբբաթը: Ընտանիքը բողոքի 12-օրյա ցույց է սկսել անցած շաբաթ: Ընդդիմախոսները գտնում են, որ կառավարությունը բավարար քայլեր չի ձեռնարկում Շաթիլին ազատելու ուղղությամբ:

Նախօրեին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է “ծանր գին” վճարել իր զինվորի ազատման համար, բայց ոչ “ամեն գին”: Նա առաջարկել է Շաթիլին փոխանակել Իսրայելի բանտերում գտնվող 1000 պաղեստինցիների հետ, բայց “ոչ ամենավտանգավորների”, եւ պայման է դրել, որ նրանք չվերադառնան Հորդանան գետի արեւմտյան ափ:

Համասը մերժում է որեւէ գործարք` մինչեւ իսրայելական բանտերից չազատվեն բոլո’ր պաղեստինցիները:

XS
SM
MD
LG