Մատչելի հղումներ

 
Իսլամիստ զինյալները սպառնացել են ահաբեկչական հարձակումներ իրականացնել Սոչիում

Իսլամիստ զինյալները սպառնացել են ահաբեկչական հարձակումներ իրականացնել Սոչիում


Համացանցում տարածված տեսանյութում ասված է, որ Վոլգոգրադում իրականացված ահաբեկչական հարձակումները Իրաքի իսլամիստների հետ կապեր ունեցող «Վիլայաթ Դաղստան» խմբավորման գործն է

Իսլամիստ զինյալների խմբավորումներից մեկը համացանցում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ պատասխանատվություն է ստանձնել Վոլգոգրադում անցյալ տարվա դեկտեմբերին առնվազն 34 մարդու մահվան պատճառը դարձած ահաբեկչական հարձակումն իրականացնելու համար: Իսլամիստները, բացի այդ, սպառնացել են հարձակումներ իրականացնել Սոչիում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում:

Տեսանյութում, որը հրապարակվել է որպես նախազգուշացում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ փետրվարին կայանալիք մարզական միջազգային միջոցառումից առաջ, պատկերված է մի տղամարդ, որը ռուսերեն ասում է. «Եթե դուք անցկացնեք օլիմպիադան, ապա մեզանից նվեր կստանաք՝ ձեզ և այնտեղ եկած բոլոր զբոսաշրջիկների համար»:

«Դա կլինի մեր պատասխանը մահմեդականների ամեն օր թափվող արյան համար, լինի դա Աֆղանստանում, Սոմալիում, Սիրիայում, ամբողջ աշխարհում: Դա մեր վրեժը կլինի», - ասել տեսանյութում պատկերված տղամարդը:

Տեսաուղերձում ասված է, որ Վոլգոգրադում տեղի ունեցած հարձակումներն իրականացրել են Սուլեյման և Աբդուռահման անուններով մարդիկ՝ «Վիլայաթ Դաղստան» խմբավորման անունից, որը կապեր ունի Իրաքում գործող «Անսար ալ-Սունա» խմբավորման հետ:

Ռուսատանի անվտանգության մարմինների ներկայացուցիչներն անցյալ շաբաթվա վերջին տեղեկացրել էին ահաբեկչական գործունեության իրականացման մեջ մեղադրվող յոթ անձանց ոչնչացման մասին:

Ռուսաստանի հակաահաբեկչական կոմիտեի ներկայացուցչի համաձայն, ոչնչացված զինյալների թվում էր երիտասարդ մի կին, որը ենթադրաբար անցնում էր ինքնասպան ահաբեկչի նախապատրաստություն: Սպանվածների մեջ կար նաև Դաղստանում հայտնի մի զինյալ:

Ռուսատանի իշխանությունները բարձրացրել են զգոնությունը և ակտիվացրել հակաահաբեկչական գործողությունները Սոչիի օլիմպիական խաղերին ընդառաջ՝ Վոլգոգրադ քաղաքում ինքնասպան ահաբեկիչների կողմից իրականացված երկու հարձակումներից հետո:
XS
SM
MD
LG