Մատչելի հղումներ

Իսլամական պետությունը դաշինքներ է ստեղծում


Մինչ «Իսլամական պետություն» խմբավորումը պայքարում է նոր տարածքներ նվաճելու համար, այն փորձում է դաշինքներ ձևավորել նմանատիպ այլ խմբերի հետ՝ կամ ձգտում ոչնչացնել դրանց:

«Իսլամական պետություն» խմբավորման ամենահայտնի մրցակիցներից է Աֆղանստանի Թալիբանը, որն այս խմբավորումից հրապարակայնորեն պահանջել է դուրս բերել իր ստորաբաժանումները Աֆղանստանից:

Ըստ Եգիպտական «Ալ Ահրամ հիմնադրամի» քաղաքագետ Հալա Մուսթաֆայի՝ այս երկու խմբերը բնական հակառակորդներ են:

Թալիբանը Աֆղանստանի վրա կենտրոնացված կազմակերպություն է։Ի տարբերություն դրան, «Իսլամական պետություն» խմբավորումը վերազգային կազմակերպություն է՝ պանիսլամական գաղափարախոսությունով: Այն ավելի ծայրահեղական է համարվում, քանի որ ահաբեկման նպատակով կիրառում է բռնության հայտնի գրեթե բոլոր ձևերը ու ռազամավրությունները։ :

Թալիբանի շատ անդամներ միացել են ՝՝Իսլամական Պետությանը՛՛ և ըստ Մուսթաֆայի, նման արտահոսքը դարձավ պատճառ, որ Թալիբանը սկսեր բանակցություններ Աֆղանստանի կառավարության հետ։

ԱՄՆ-ում գործող Արտաքին հարաբերությունների խորհուրդ վերլուծական կենտրոնի անդամ Մաքս Աբրահամսը կարծում է, որ «Իսլամական պետություն» խմբավորման մրցակիցները, այդ թվում Ալ Ղաիդայի մասնաճյուղ Ջաբհաթ Ալ Նուսրան, իրենց հերթին ազդում են պանիսլամիստական այդ կազմակերոպության ռազմավարության վրա:

Ըստ Մաքս Աբրահամսի՝ «Իսլամական պետություն» խմբավորումը առանձնապես չի համագործակցում այլ խմբերի հետ, այլ փորձում է կլանել նրանց: Մինչդեռ «Ալ-Նուսրայի ճակատը» ինքնավստահ փորձում է ստանձնել առաջնորդի դերը Սիրիայի այլ ապստամբ խմբերի շրջանում: Վերլուծաբանները կարծում են, որ իբրև արդյունք, Ալ-Նուսրան դանդաղորեն ընդլայնում է իր ազդեցությունը ու իշխանությունը Սիրիայում: Սակայն «Իսլամական պետություն» խմբավորումը կենտրոնանում է միջազգային, սակայն, ոչ տարածաշրջանային դաշինքներ ստեղծելու վրա, ինչպիսին է օրինակ Բոկո Հարամի հետ դաշինքը: Ըստ Մաքս Աբրահամսի՝ «Իսլամական պետություն» խմբավորումը իրեն ավելի հզոր է ցուցադրում, Բոկո Հարամը այդ կազմակերպության համար նաև այն գործիքներից մեկն է, որը հնարավորություն է տալիս «Իսլամական պետություն» խմբավորման անունը պահել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

«Բոկո Հարամը», ինչպես և «Իսլամական պետություն» խմբավորումը միշտ գտնվում են մամուլի ուշադրության կենտրոնում, քանի որ սահմանափակումներ բռնության կիրառման հանդեպ չունեն, սակայն նրանց միմյանց հետ առնչվելը առիթ է տալիս մեկի ահաբեկչական արարքը լուսաբանելիս նաև հիշատակել մյուս խմբավորմանը, ինչը հավելյալ «գովազդ» է երկու կողմերի համար:

Մյուս դաշինքները, ինչպիսին են Եգիպտոսի ու Լիբիայի գրոհայինների հետ կապերը, ավելի ուղղակի նշանակություն ունեն։ Դրանք ծառայում են այս խմբավորումների համար իբրև համատեղ զորավարժությունների ու զենքի առևտրի ու մատակարարման աղբյուրներ:

Սակայն Իսլամական պետությունը չի կարող հավերժ դիմակայել Սիրիայում ու Իրաքում ԱՄՆ-ի ղեկավարած դաշինքին։ Այդ պատճառով ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորումը փորձում է մասնաճյուղեր կամ ճյուղավորումներ հիմնել այլ երկրներում՝պայքարը տեղափոխելով այդ երկրներ: Այդ առումով լայնորեն կիրառվում են քնած բջիջները: Դրանք կազմակերպության օղակներ են, որոնք մինչ անհրաժեշտ պահը գաղտնի են մնում, կուտակելով զենք ու զինամթերք ու վարելով հետախուզական աշխատանք:

XS
SM
MD
LG