Մատչելի հղումներ

Կենտրանական Ասիան Իսլամական պետություն խմբավորման թիրախ


Men walk near the wreckage after a suicide bomber in a truck carried out an attack at the eastern entrance of Hama city, in this handout photograph distributed by Syria's national news agency SANA on October 20, 2013. The truck was packed with 1.5 tonnes

Մերձավոր Արեւելքում մարտնչող ռազմականացված ծայրահեղական խմբավորումների համար` Կենտրոնական Ասիայի երկրները մեծ կարեւորություն ունեն զինյալների հավաքագրման առումով:

Մերձավոր Արեւելքում մարտնչող ռազմականացված ծայրահեղական խմբավորումների համար` Կենտրոնական Ասիայի երկրները մեծ կարեւորություն ունեն զինյալների հավաքագրման առումով: ՄԱԿ-ի գնահատականներով ”Իսլամական պետություն” ու նրա հետ գործակցող խմբերը արնվազն 25000 արտասահմանցի մարտիկ ունեն` ավելի քան 100 երկրից:

Ըստ ԱՄՆ-ի հակահաբեկչական կենտրոնի՝ այդ խմբավորումները արդեն իսկ հարյուրավոր մարտիկներ են հավաքագրել Ղրղզստանում եւ Տաջիկիստանում եւ ավելի քան հազար մարտիկ էլ՝ Ղազախստանում.

Ներկայացուցիչների պալատից հանրապետական Քրիս Սմիթը տարակուսում է. “Դեռ անցյալ շաբաթ իմացանք, որ Տաջիկստանի հակաահաբեկչական ծրագրի ղեկավարը, ով վարժանքներ էր ստացել ԱՄՆ-ի կարավարության շնորհիվ, լքել է իր պաշտոնը՝ ԻՊ-ը խմբավորմանը միանալու համար”:

Մասնագետները նշում են, որ տարածաշրջանի խնդիրների մեծ մասը այդ երկրների կառավարության գործունեության արդյունք են. լայնածավալ կաշառակերությունը ու պաշտոնյաների չարաշահումները, օրենքի գերակայության բացակայությունը եւ մարդկանց նկատմամբ կտտանքների ու մարդու իրավունքների խախտումները, գործազրկությունը ու աղքատության բարձր մակարդակը նպաստում են բնակչության շրջանում դժգոհության առաջացմանը, որն էլ օգտագործում են ծայրահեղական խմբերը:

Միջին Ասիայի գծով պետքարտուղարի փոխօգնական Դանիել Րոզենբլյումը, նշում է, որ նրանց մեծ մասը հավաքագրվում է իրենց երկրներից դուրս. “Գրոհայինները հավաքագրվում են հիմնականում, երբ մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի”, - ասում է նա:

Ըստ մասնագետների՝ հասարակ լուծումներ չկան, սակայն երկարատեւ նպատակամղված ջանքերով կարելի է արդյունքի հասնել: Պետք է ամրապնդել տնտեսական հեռանկարները, որպեսզի երիտասարդները կարողանան իրենց երկրում աշխատել, ընտանիք կազմել եւ դա հեռու կպահի նրանց ծայրահեղականացումից:

Ըստ Ջորջ Վաշինգտոն համալսարանի դասախւս Ֆրենք Սիլուֆոյի` թեեւ ԱՄՆ-ը կարող է աջակցել, սակայն իրական լուծումները տեղերում պետք է գտնվեն. “Այդ երկրների կառավարությունները մոտ են իրավիճակին, գիտեն իրենց համայնքները, իրենք կարող են կանխել, կամ հայտնաբերել նման աղբյուրները` արձագանքելով իրավիճակին:

Մասնագետները կարծում են, որ Միջին Ասիայի երկրների կարավարությունները պետք է բարելավեն մարդու իրավունքների վիճակը եւ կանխարգելեն փոքրամասնությունների մեկուսացումը:

XS
SM
MD
LG