Մատչելի հղումներ

Իռլանդիան հրահանգել է երկրից արտաքսել իսրաելցի դիվանագետի


Իռլանդիան հայտարարել է, թե երկրից արտաքսելու է իսրայելցի մի դիվանագետի, Դուբայում այս տարվա սկզբներին Համասի մի պաշտոնյայի սպանության իրագործման նպատակով կեղծ անձնագիր կիրառելու համար։

Իռլանդիան հայտարարել է, թե երկրից արտաքսելու է իսրայելցի մի դիվանագետի, Դուբայում այս տարվա սկզբներին Համասի մի պաշտոնյայի սպանության իրագործման նպատակով կեղծ անձնագիր կիրառելու համար։

Իռլանդիայի արտգործնախարար Մայքըլ Մարթինն ասել է, թե հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ Իսրայելը պատասխանատու է անձնագրերի կեղծման համար։

Նա ասել է, թե հետաքննությունը ցույց է տվել, որ Մահմուդ ալ Մաբհուհի սպանության մեջ կասկածվող անձինք օգտագործել են իռլանդական կեղծված ութ անձնագիր։

Դուբայի իշխանությունները Իսրայելի գաղտնի հետախուզության՝ Մոսսադի գործակալներին են մեղադրել Համասի ղեկավարի սպանության մեջ, դիտել տալով, որ մարդասպանները կարողացել են Դուբայ մուտք գործել բրիտանացի, իռլանդացի, ֆրանսիացի, գերմանացի եւ ավստրալիացի քաղաքացիների ինքնություն կրող կեղծված անձնագրերով։

Անցյալ ամիս Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան եւս արտաքսել էին իսրայելցի դիվանագետների, սպանության իրագործման համար կեղծ անձնագրերի օգտագործման մեղադրանքով։

XS
SM
MD
LG