Մատչելի հղումներ

 
Իրաքի վարչապետն ասում է, որ երկրի ուժերը կարող են ինքնուրույն վերահսկել իրավիճակը

Իրաքի վարչապետն ասում է, որ երկրի ուժերը կարող են ինքնուրույն վերահսկել իրավիճակը


Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին ասում է, որ երկրի անվտանգության ապահովման ուժերը պատրաստ են ստանձնել երկրի և բնակիչների անվտանգության ապահովոման լրիվ պատասխանատվությունը:

Ազգային հեռուստատեսությամբ երեքշաբթի օրը հեռարձակված իր խոսքում Իրաքի վարչապետն ասել է, որ Իրաքը «ինքնիշխան և անկախ պետություն է»: Նույն օրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նշանավորելու է Իրաքում ԱՄՆ-ի զինված ուժերի մարտական գործողությունների ավարտը, որը տեղի է ունենում ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժելուց յոթ տարի անց:

Երեքշաբթի երեկոյան նախագահ Օբաման այցելելու է Տեխաս նահանգում գտնվող Ֆորտ Բլիսս ռազմական հենակետը` Իրաքում ծառայությունն անցած զինվորների հետ հանդիպելու համար: Դրանից հետո նա վերադառնալու է Վաշինգտոն և ելույթ է ունենալու հեռուստատեսությամբ: Ելույթի ընթացքում նախագահը խոսելու է մարտական գործողությունների փուլի ավարտի և ԱՄՆ-ի զինված ուժերի խորհրդատվական և վերապատրաստում ապահովող նոր գործառույթի մասին:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը գտնվում է Իրաքում` երկրի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով: Նա նախագահելու է չորեքշաբթի օրը կայանալիք հրամանատարության փոխանցման պաշտոնական արարողությանը, որը խորհրդանշելու է «Նոր արշալույս» գործողության սկիզբը:

XS
SM
MD
LG