Մատչելի հղումներ

Իրաքի անվտանգության ուժերը վերահաստատել են հսկողությունը սունիների կողմից բնակված քաղաքի նկատմամբ


Իրաքի պաշտոնյաների համաձայն, զինյալները լքել են Սուլեյման Բեգ քաղաքը՝ տեղի տոհմային առաջնորդներից մեկի հետ բանակցություններից հետո

Իրանի անվտանգության ուժերը վերականգնել են Բաղդադից դեպի հյուսիս գտնվող քաղաքներից մեկի նկատմամբ վերահսկողությունն այն բանից հետո, երբ քաղաքը գրաված զինյալները հեռացան՝ առանց մարտի մեջ ներգրավվելու:

Երկրում չորս օր տևած բռնությունների հետևանքով զոհվել է առնվազն 150 մարդ:

Իրաքի պաշտոնյաների համաձայն, զինյալներն ուրբաթ օրը լքել են Սուլեյման Բեգ քաղաքը՝ տեղի տոհմային առաջնորդներից մեկի հետ բանակցություններից հետո:

Զինյալները քաղաքը գրավել էին հինգշաբթի օրը՝ դեռևս երեքշաբթի օրը սկսված խռովություններից և բախումներից հետո, որոնց ժամանակ կառավարական ուժերի կողմից Իրաքի կենտրոնական մասում գտնվող Հավիջա քաղաքում իրականացված գործողությունների հետևանքով զոհվել էր առնվազն 53 մարդ: Այս իրադարձություններից հետո Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջաններում բռնկված խռովությունների արդյունքում զոհվել էր մեկ տասնյակից ավել մարդ:

Իրաքի ոստիկանությունն իր հերթին ուրբաթ օրը հայտնել է Բաղդադի արևմտյան շրջաններից մեկում ուրբաթօրյա աղոթքներից հետո սունի հավատացյալների ուղղությամբ իրականացված ռմբային առնվազն երկու հարձակումների մասին: Այս հարձակումների զոհ է գնացել չորս մարդ, կան բազմաթիվ վիրավորներ:

Իրաքի վարչապետ Նուռի ալ-Մալիքին, հանդես գալով Իրաքի հեռուստատեսությամբ, հորդորել է երկրի բնակչությանը պահպանել հանգստություն և երկխոսություն սկսել՝ հավելելով, որ Իրաքի բնակիչները չպետք է տեղի տան ահաբեկիչների «կրոնական քաղաքցիական պատերազմ ծավալելու ջանքերին»:
XS
SM
MD
LG