Մատչելի հղումներ

Մարդկային զոհեր` Իրաքի Քիրքուք քաղաքում կատարված երեք պայթյունի պատճառով


Իրաքի հյուսիսային Քիրքուք քաղաքում տեղի ունեցած երեք պայթյունի պատճառով զոհվել է` յոթ, վնասվածքներ ստացել` ավելի քան 70 մարդ:

Չորեքշաբթի օրվա առավոտյան մեքենաների միջոցով իրականացված իրար հաջորդած երկու պայթյունների թիրախներից մեկը քրդական անվտանգության ուժերի շենքն է եղել, մյուսի` ոստիկանության պահակախումբը:

Քաղաքում տեղի ունեցած երրորդ պայթյունի թիրախն անհայտ է:

Պայթյունների հետևանքով զոհվածներից առնվազն երկուսը ոստիկանության ծառայողներ են:

Վնաս է հասցվել նաև Քիրքուքում տեղի ունեցած պայթյունների մոտակայքում գտնվող մեքենաներին, շենքերին և խանութներին:

XS
SM
MD
LG