Իրաքն ու Ռուսասատանը ստորագրել են պայմանագիր, որի համաձայն Իրաքը պարտավորվում է Ռուսաստանից գնել 4,2 միլիարդ դոլարի համարժեք սպառազինություն:
Ռուսաստանի կառավարությունն այս հայտարարությամբ հանդես է եկել երեքշաբթի օրը՝ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Իրաքի նրա պաշտոնակից Նուրի ալ-Մալիքիի միջև Մոսկվայում կայացած հանդիպումից հետո:
Ըստ հաղորդագրությունների, գործարքի պայմաններով նախատեսվում է գնել «Մի-28» գրոհային 30 ուղղաթիռ և «Պանցիր-Ս1» «երկիր-երկինք» տեսակի հրթիռային 42 համակարգ:
Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվել է նաև, որ այս գործարքի մանրամասները քննարկվել են ապրիլ ամսվա ընթացքում՝ Իրաքի պաշտպանության նախարար Սաադուն ալ-Դուլայմիի գլխավորած պատվիրակության Ռուսաստան կատարված այցի ընթացքում, որից հետո Իրաքի պատվիրակությունն այցելել է Ռուսաստան հուլիս և օգոստոս ամիսներին: