Մատչելի հղումներ

Իրաքի վարչապետը ընդունել է Էլեկտրաէներգիայի նախարարի հրաժարականը


Պետության խոսնակ Ալի ալ Դաբաղը չորեքշաբթի օրը հաստատել է, Կարիմ Վահիդի հրաժարականը, սակայն ասել է, թե դեռեւս չի որոշվել, թե ո՞վ է փոխարինելու նրան

Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկին ընդունել է էլեկտրաէներգիայի նախարարի հրաժարականը, մինչ էլեկտրականության անբավարարության դեմ տարվող ցույցերը տարածվել են ամբողջ Իրաքում։

Պետության խոսնակ Ալի ալ Դաբաղը չորեքշաբթի օրը հաստատել է, Կարիմ Վահիդի հրաժարականը, սակայն ասել է, թե դեռեւս չի որոշվել, թե ո՞վ է փոխարինելու նրան։

Ալ Դաբաղն ասել է, թե այդ պաշտոնի թեկնածուներից է նավթարդյունաբերության ներկա նախարար Հուսեյին ալ Շահրիստանին, եւ վերջնական թեկնածուի ընտրության մասին կհայտարարվի չորեքշաբթի երեկոյան։

Վահիդն ասել է, թե երկուշաբթի օրը ինքը հրաժարվել է պաշտոնից, էլետրաէներգիայի կրճատումների դեմ հանրության զայրույթը աճել է, Իրաքում ջերմաստիճանի ցելսիուսով 50 աստիճանի բարձրանալուց հետո։ Ցուցարարները բռնությունների են դիմել Բասրա եւ Նասիրիահ հարավային քաղաքներում, որի հետեւանքով զոհվել է երկու ցուցարար եւ վիրավորվել մոտ 20 ոստիկան եւ քաղաքացի։

Վարչապետ Մալիկին հայտարարել է, թե հավանաբար երկու տարի կտեւի էլեկտրակականության կրճատումների հարցը լուծելու համար։

XS
SM
MD
LG