Մատչելի հղումներ

Այադ Ալլավիի կոալիցիան ստացել է ձայների մեծամասնություն


Իրաքի գերագույն դատարանը վավերացրել է երկրի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Իրաքի գերագույն դատարանը վավերացրել է երկրի խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ հաստատելով, որ աշխարհիկ կոալիցիան նախկին վարչապետ Այադ Ալլավիի գլխավորությամբ հավաքել էր ձայների մեծամասնություն, ինչը մեծ քայլ է երկրի նոր կառավարության կազմավորման գործում։

Մարտի 7-ի ընտրություններում քաղաքական ոչ-մի խմբի չէր հաջողվել հավաքել 163 ձայն, խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար։ Ալավիի կոալիցիան կազմել էր ձայների մեծամասնություն՝ հավաքելով 91 ձայն, ինչը 2 ձայնով գերազանցել էր ներկայիս վարչապետ Նուրի Ալ Մալիքիի գլխավորած Շիա խմբի ստացած ձայներին։

Իրաքի կայունության շուրջ անհանգստությունները մեծանում են, քանի դեռ ԱՄՆ–ը ծրագրում է երկրից դուրս հանել ամերիկյան զորքը ամբողջությամբ մինչեւ մյուս տարվա վերջ։

XS
SM
MD
LG