Մատչելի հղումներ

Մոսուլի ջրամբարի ամբարտակը փլուզման եզրին է


FILE - A general view of the dam in Mosul, 360 kilometers (225 miles) northwest of Baghdad, Iraq.

Ավելի քան մեկ միլիոն իրաքցիներ կանգնած են վտանգի առջև, Մոսուլի ամբարտակի հնարավոր փլուզման պատճառով: Կառավարությունը հորդորել է գետի երկայնքով ապրող բնակչությանը հեռանալ գետից առնվազն վեց կիլոմետր:

Տիգրիս գետի վրա կառուցված ու Մոսուլի վատ պահպանված ամբարտակի հնարավոր ճեղքման ու փլուզման դեպքում ավելի քան մեկ միլիոն իրաքցի է վտանգված: Կառավարությունը վերականգնողական աշխատանքներ է սկսել։:

Թուլացած ամբարտակն ամրացնելու աշխատանքները սկվսել են հինգշաբթի օրը։Ամբարտակը տարիներ շարունակ վնասվել է՝ գտնվելով հակամարտության գոտում: Գետի երկայնքով բնակվող իրաքցիները անհանգստացած են: Ահմադ Խալիֆը նրանցից մեկն է. «Մենք վախենում ենք. Չգիտենք արդյոք ճիշտ է, որ ամբարտակը կարող է փլուզվել, թե՝ ոչ: Մենք ընտանիքներ ունենք, երեխաներ, և շփոթված ենք, քանի որ Տիգրիսին շատ մոտ ենք ապրում»:

Ամբարտակը պարբերական վերականգնողական աշխատանքների կարիք ունի, քանի որ հիմքում ընկած հողի զանգվածը կայուն չէ: Կառավարությունը այս շաբաթ 300 միլիոն դոլարի գործարք է կնքել իտալական «Տրեվի գրուփ» ընկերության հետ:

Երբ ձյունը հալվում է, ամբարտակի վրա ջրի ճնշումը ավելանում է: Հոսքի փականը բաց է թողնվել՝ թույլ տալով, որ ջրի մի մասը թափվիւ գետը՝ այսպիսով պակասեցնելու ճնշումը: Ալի Ռադհի Թհամիրը Ոռոգման ու ջրահեռացման պետական ծրագրի աշխատակիցներից է.

«Տիգրիս գետը լցվող ջրի մեծ քանակությունը գյուղատնտեսության համար օգտագործվել է ավելի մեծ չափաբաժիններով, քան՝ նախկինում: Ջրի մեծ քանակություն օգտագործվել է ծաղկեցնելու ու վերակենդանացնելու այն պարարտ հողերը, որոնք մեծապես տուժել էին տարվա նախորդ եղանակներին՝ ջրի պակասորդի պատճառով:

Իրաքում ԱՄՆ-ի դեպանությունը այս շաբաթ հաղորդել է, որ ամբարտակի փլուզման վտանգը «լուրջ և աննախադեպ է»: ԱՄՆ-ի ու Իրաքի կառավարությունները աշխատում են Տիգրիսի ավազանի ստորին հատվածներում բնակվող 1,5 միլիոն իրաքցիների տարհանման ծրագրի շուրջ:

Ամբարտակը հիմնականում վնասվել է առկա հակամարտության, հատկապես՝ «Իսլամական պետություն» խմբավորման կողմից այն ժամանակավորապես գրավելուց հետո: Ամբարտակի պահպանման խափանումը մասամբ պայմանավորված է՝ այն պահպանելու ու վերականգնելու համար նախատեսված ցեմենտի գործարանի «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ լինելու հանգամանքով:

XS
SM
MD
LG