Մատչելի հղումներ

Բազմաթիվ պայթյուններ Բաղդադում՝ հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում


Որպես պայթյունների իրականացման պատճառ Իրաքի վարչապետը նշել է կրոնական հողի վրա ատելությունը

Բաղդադի հիմնական շիաներով բնակեցված թաղամասերում հինգշաբթի օրը տեղի են ունեցել բազմաթիվ պայթյուններ, որոնց զոհ է գնացել առնվազն 12 մարդ:

Սադր Սիթի և Քեմալիա շրջաններում պայթուցիկ նյութերով բեռնված մեքենաների միջոցով իրականացված մի շարք պայթյունների հետևանքով վնասվածքներ է ստացել խաղաղ առնվազն 18 բնակիչ:

Այս հարձակումներն իրականացվել են՝ հետևելով նախօրեին իրականացված մի շարք պայթյունների, որոնց պատճառով զոհվել էր առնվազն 33 մարդ:

Իրաքի վարչապետ Նուռի ալ-Մալիքիի համաձայն, բռնություններն իրականցվել են «կրոնական հողի վրա ատելության» հետևանքով:

Իրաքում չդադարող բռնությունները մտավախություն են առաջացրել այն մասին, որ երկրում կարող է վերսկսվել 2006-ից 2007 թվականներին տասնյակ հազարավոր զոհերի պատճառը դարձած կրոնական հակամարտությունը:

Երկրում բռնությունների մակարդակը դեռևս չի հասել նման ցուցանիշների, սակայն Միավորված ազգերի կազմակերպությունը հայտնել է, որ անցյալ ամիսն ամենաարյունոտն է եղել՝ սկսած 2008 թվականի հունիսից: ՄԱԿ-ի համաձայն, 2013 թվականի ապրիլին Իրաքում սպանվել է 712, վնասվածքներ ստացել՝ 1633 մարդ:
XS
SM
MD
LG