Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր՝ Իրաքի հարավում ահաբեկչական հարձակման պատճառով


Իրաքի հարավում պայթուցիկ նյութով բեռնված բեռնատար մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ:

Ահաբեկչական այս հարձակման պատճառով, որն իրականացվել է երեքշաբթի վաղ առավոտյան Բաղդադից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դիվանիյա քաղաքում, վնասվածքներ է ստացել առնվազն 50 մարդ:

Պայթյունից քիչ անց իշխանությունները քաղաքում պարետային ժամ են հայտարարել:
Իրաքի կենտրոնական մասում երեքշաբթի օրը չորս մարդ զոհվել է շիա ուխտագնացների դեմ ուղղված հարձակման պատճառով: Հարձակումն իրականացվել է երկրի կենտրոնական Քարբալա քաղաքում՝ պայթուցիկով բեռնված մեքենայի միջոցով:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բռնություններն Իրաքում նոր թափ են առել: Այսպես, հունիս ամսվա ընթացքում երկրում ահաբեկչական հարձակումների պատճառով զոհվել է առնվազն 237 մարդ:
XS
SM
MD
LG