Մատչելի հղումներ

Իրաքում ահաբեկչական հարձակման զոհ է գնացել յոթ մարդ


Իրաքում մահապարտ ահաբեկչի կողմից գործադրված ռումբի պայթյունից զոհվել է յոթ, վնասվածքներ ստացել՝ առնվազն տասը մարդ։

Երկրի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեկ այլ հարձակման վայրում հետաքննություն անցկացնող ոստիկանների խմբին մոտեցել է ահաբեկիչը և պայթեցրել ինքն իրեն։

Պայթյունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան Բաղդադից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թաջի քաղաքում։

XS
SM
MD
LG