Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Իրաքում՝ մեկ տասնյակից ավելի պայթյունների պատճառով


Բազմաթիվ զոհեր Իրաքում՝ մեկ տասնյակից ավելի պայթյունների պատճառով
Բազմաթիվ զոհեր Իրաքում՝ մեկ տասնյակից ավելի պայթյունների պատճառով

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մեկ տասնյակից ավելի պայթյունների պատճառով զոհվել է առնվազն 57, վնասվածքներ ստացել մոտ 180 մարդ:

Բաղդադում ամենայն հավանականությամբ համակարգված պայթյուններն իրականացվել են հիմնականում շիաներով բնակեցված տարածքներում՝ ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումների դուրսբերումից ընդամենը մի քանի օր անց:

Հարձակումներն իրականացվել են այն ժամանակ, երբ շիաների կողմից գլխավորած Իրաքի կառավարությունը փորձել է ձերբակալել երկրի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիին՝ կառավարության այլ անդամների սպանություններն իրականացնելու դավադրություն ծրագրելու մեղադրանքներով:

Հաշեմին սակայն չորեքշաբթի օրը հայտնել է, որ իր դեմ ներկայացված մեղադրանքներն ունեն Իրաքի վարչապետի կողմից հրահրվող քաղաքական բնույթ, որը, ըստ Հաշեմիի, ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումների կողմից այս ամսվա ընթացքում երկրից դուրս գալուց հետո փորձում է իր ձեռքերում կենտրոնացնել իշխանությունը:

Փոխնախագահ Հաշեմին հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ վարչապետ Նուրի ալ-Մալիքին վերահսկում է անվտանգության և հետախուզական կառույցները և թույլ չի տալիս պաշտոնատար այլ անձանց ներգրավվել այս մարմինների գործունեության մեջ:

Իրաքի հյուսիսում գտնվող քրդական կիսաինքնավար շրջան այս շաբաթ իր ձերբակալության հրամանագրի արձակումից հետո փախուստի դիմած Հաշեմիի համաձայն, Միացյալ Նահանգներին Իրաքում չի հաջողվել ստեղծել ժողովրդավարական գործուն պետություն, ինչի պատճառով երկիրը խոցելի է մնացել Իրանի կողմից գործադրվող ազդեցությունների:

Իրաքի վարչապետ Մալիքին չորեքշաբթի օրվա սկզբին Բաղդադում լրատվամիջոցների հետ անցկացված հանդիպման ընթացքում կոչ է արել քրդական շրջանի իշխանություններին հանձնել երկրի փոխնախագահին:

Իրաքի ներքին գործերի նախարարության խոսնակի կողմից արված հայտարարության համաձայն, Հաշեմիի թիկնապահները խոստովանել են վերջինիս հովանավորությամբ երկրի կառավարության անդամներին և անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ուղղված պայթուցիկ սարքերի տեղադրումն իրականացնելու մեջ:

XS
SM
MD
LG