Մատչելի հղումներ

Ահաբեկչական նոր հարձակում Իրաքում


Ահաբեկչական նոր հարձակում Իրաքում
Ահաբեկչական նոր հարձակում Իրաքում

Իրաքում իրականացված ահաբեկչական հարձակման պատճառով զոհվել է 36, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 60 մարդ։

Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է դեպի Իրաքի կենտրոնական մասում գտնվող Սամառա քաղաք ուխտագնացներ տեղափոխող ավտոբուսում։ Ուխտագնացները ուղևորվում էին Սամառա՝ շիա հոգևորական գործիչ իմամ Հասան ալ-Ասքարի դամբարանը այցելելու և նրա մահվան տարելիցը նշելու համար։

Հոգևորական գործիչների դամբարաններ այցելող ուխտագնացներն Իրաքում հաճախ են դառնում սուննի զինյալների թիրախ։

Շիա ուխտագնացների վրա հինգշաբթի օրը Սամառայի մոտակայքում գտնվող Դուջայիլ քաղաքում կատարված նման հարձակման արդյունքում զոհվել էր ութ մարդ։

XS
SM
MD
LG