Իրաքից կիրակի օրը դուրս եկան ամերիկացի վերջին զինվորականները եւ մեկնեցին հարեւան Քուվեյթ։
Ռազմական վերջին մի քանի ավտոմեքենաները՝ բեռնված մի քանի հարյուր զինվորականներով, սահմանն անցել են առավոտյան ժամը 7 անց 38 րոպեին։
Զորքերի այս հետքաշումով ավարտվում է ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից Իրաքում 9 տարի իրականացված ռազմական առաքելությունը, որը խլել է ամերիկացի 45ՕՕ զինվորականների եւ տասնյակ հազարավոր իրաքցիների կյանք ու հարյուր միլիարդավոր դոլարներ։
Սադամ Հուսեյնի իշխանությունը տապալելու համար սկսված պատերազամի ամենեթեժ ժամանակահատվածում այստեղ տեղակայված էին ամերիկյան 17Օ հազար թվակազմով ուժեր։ Այսօր մնացել է մի քանի հարյուր զինվորական՝ դեսպանատան պաշտապանությունը կազմակերպելու համար։