Մատչելի հղումներ

Իրանի նորընտիր նախագահն Իսրայելին «հեռացման ենթակա վերք» է անվանել


Ռուհանին, կասկածի տակ է դրել նաև պաղեստինցիների հետ խաղաղության բանակցությունները վերսկսելու Իսրայելի կողմից գործադրվող ջանքերը

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին ուրբաթ օրն ունեցած իր ելույթում «հեռացման ենթակա վերք» է անվանել Իսրայելին:

Պետական լրատվամիջոցները հաղորդել են այս խոսքերը պարունակող Ռուհանիի ելույթը, որով վերջինս հանդես է եկել Իրանում նշվող «Քադս» տոնի կապակցությամբ:

Հաղորդագրությունների համաձայն, Ռուհանին, բացի այդ, կասկածի տակ է դրել պաղեստինցիների հետ խաղաղության բանակցությունները վերսկսելու Իսրայելի կողմից գործադրվող ջանքերը:

Իրանի պետական հեռուստատեսությունն ավելի ուշ հաղորդել է, թե լրատվական գործակալություններն աղավաղել են Ռուհանիի խոսքերը, սակայն լրացուցիչ որևէ մեկնաբանություն չի ներկայացրել:

Ռուհանիի խոսքերը սակայն քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որն ասել է, թե «Ռուհանին իր իսկական դեմքը ցույց է տվել ավելի շուտ, քան սպասվում էր:

Իսրայելի վարչապետի համաձայն, Իրանի նորընտիր նախագահի կողմից հնչեցված խոսքերը վերջինիս երկրի «գործողության ծրագիրն են»:
XS
SM
MD
LG