Իրանում համացանցի օգտատերերը փորձում են աշխատել՝ օգտագործելով մուտքի սահմանափակ հնարավորություններ տրամադրող և ցածր արագություն ունեցող համացանցը:
Համացանցի ոլորտի փորձագետների համաձայն, նման խոչընդոտներ ըստ էության ստեղծվել են երկրում հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ՝ առաջինը 2009 թվականին անցկացված ընտրություններից, որոնց ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների մասին մեղադրանքները փողոց էին դուրս բերել բազմաթիվ ցուցարարների: Բողոքի որոշ ցույցեր այդ ժամանակ կազմակերպվել էին «Facebook» և «Twitter» սոցիալական կայքերի միջոցով:
Իրանի պաշտոնյաները հերքում են կապը համացանցային կապի խանգարումների և գալիք ընտրությունների միջև: Չորս տարի առաջ տեղի ունեցած խռովություններից հետո սակայն նրանք քաջ գիտակցում են, որ նման իրադարձություններ չեն բացառվում նաև այս անգամ:
Իրանի ներկայիս նախագահ Ահմադինեջադի կառավարումը երկրի օրենքի համաձայն սահմանափակվում է նախագահական երկու ժամկետներով: