Մատչելի հղումներ

«Իրանի ռազմանավերը ժամանել են Սուդան»


Իրանի ռազմանավեր (արխիվային լուսանկար)
Իրանի ռազմանավեր (արխիվային լուսանկար)

Իրանի պետական լրատվամիջոցների համաձայն, ռազմանավերի այցը «խաղաղության ուղերձ» է Սուդանին

Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են երկրի երկու ռազմանավի Սուդան ժամանելու մասին: Ըստ հաղորդագրությունների, Իրանի ռազմանավերի այցը «խաղաղության ուղերձ» է Սուդանին, որը մեկ շաբաթ առաջ մեղադրել է Իսրայելին զենք արտադրող գործարանի ուղղությամբ հարձակում իրականացնելու մեջ:

«ԻՐՆԱ» պետական լրատվական գործակալության վկայությամբ, Իրանն ուղարկել է կործանիչներ և ուղղաթիռներ կրելու հնարավորություն ունեցող ռազմանավեր՝ նավագնացության ուղիները պաշտպանելու նպատակով:

Սուդանի զինված ուժերի խոսնակի համաձայն, Իրանի ռազմանավերի այցը նաև հնարավորություն է ընձեռել Սուդանի զինված ուժերի պաշտոնյաներին ծանոթանալու ռազմանավերի վրա տեղադրված ժամանակակից զինատեսակների հետ:

Սուդանի արտաքին գործերի փոխնախարար Մոհամեդ Օսման Ռահամթալան սակայն չի հաստատել Իրանի ռազմանավերի այցն իր երկիր: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նա ասել է, թե Սուդանն ու Իրանը չեն անցկացնում որևէ քննարկումներ Իսրայելի կողմից զենք արտադրող գործարանի ուղղությամբ ենթադրաբար իրականացված հարձակման շուրջ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Սուդանի իշխանությունները մեղադրել էին Իսրայելին մայրաքաղաք Խարտումում գտնվող սպառազինության արտադրության գործարանի ռմբակոծությունն իրականացնելու մեջ: Ըստ հաղորդագրությունների, ռմբակոծության հետևանքով առաջացած հրդեհի զոհ է գնացել երկու մարդ:

Սուդանի իշխանությունները կոչ են արել Միավորված ազգերի կազմակերպությանը դատապարտել Իսրայելին այս հարձակումը կատարելու համար:
XS
SM
MD
LG