Մատչելի հղումներ

Իրանում հաղթանակ են տանում պահպանողական թեկնածուները


Իրանի խորհրդարանական ընտրությունների մասնակի հաշվարկի արդյունքներով, մեծամասնություն է կազմում Գերագույն ղեկավար Այաթոլլահ Խամենեիի աջակիցների թիվը։ Նույն տվյալների համաձայն, նախագահ Մահմուդ Ահմադինեջադի պահպանողական մրցակիցները նոր տեղեր են ապահովում երկրի տարբեր հատվածներում։
Պետական լրատվամիջոցների հաղորդած տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 48 միլիոն քաղաքացիների 65 տոկոսը։


Այս ընտրությունները մեծ փոփոխություն չեն ապահովի երկրի արտաքին եւ միջուկային հարցերի շուրջ քաղաքականության մեջ, սակայն ավելի կամրապնդեն Խամենեիի դիրքերը՝ եկող տարվա նախագահական ընտրություններից առաջ։
Հիշեցնենք, որ
գլխավոր ընդդիմադիր եւ բարեփոխական հայացքներով խմբավորումները բոյկոտել են ուրբաթ օրը սկսված ընտրություններն այնպես, ինչպես 2ՕՕ9 թվականին հրաժարվել էին մասնակցել նախագահական ընտրությունների քվեարկությանը։

Խորհրդարանի 29Օ տեղերի համար պայքարում էր 34ՕՕ թեկնածու։ Նրանց թվում էր նախագահ Ահմադինեջադի քույրը՝ Փարվին Ահմադինեջադը, որին չի հաջողվել հաղթել հայրենի Գարմսար քաղաքում։

Ընտրությունների վերջնական արդյունքները պարզ կդառնան եկող շաբաթասկզբին։

XS
SM
MD
LG