Իրանի գերագույն ղեկավարն ասում է, թե Արեւմուտքը չի կարող խոչընդոտել Իրանի զարգացումը, սակայն կարող է խորացնել իրանցիների սրտերում Արեւմուտքի նկատմամբ թշնամանքը։
Ելույթ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնիի մահվան 23-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ՝ Այաթոլլահ Ալի Խամենեին ասաց, թե ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները ՝՝ստում են Իրանի միջուկային ծրագրերի մասին՝ իրենց սեփական խնդիրները կոծկելու նպատակով՛՛։ Նրա խոսքերով, միջուկային Իրանից սպասվող վտանգների մասին քաղաքական մակարդակով ու մամուլի միջոցով տարածվող մտքերն անհիմն են։
Խամենեին ասում է, որ Արեւմուտքը պիտի վախենա ոչ թե միջուկային, այլ՝ մահմեդական Իրանից։