Մատչելի հղումներ

Գործել սկսեց Իրանի առաջին ատոմակայանը


Իրանի պաշտոնատար անձինք տեղեկացնում են, որ երկրի միջուկային առաջին կայանն այսօր միացվել է էլեկտրական ցանցի համակարգին: Բուշեր ատոմակայանն այս պահին արտադրում է 60 մեգավատ էլեկտրաէներգիա:


Ատոմային այս էլեկտրակայանը, ըստ ծրագրվածի, պիտի գործարկվեր օգոստոս ամսից: Ուշացման համար Ւրանի օրենսդիրները մեղադրում են ատոմակայանը կառուցող ռուսական կողմին:
Աֆթաբ թերթն անցյալ ամիս մեջբերել էր պատգամավոր Ասգար Ջալալյանի խոսքն այն մասին, թե ռուսական պետական Ռոսատոմ ընկերությունն է խախտել շինարարությունը ժամանակին ավարտելու խոստումը:



XS
SM
MD
LG