Մատչելի հղումներ

Իրանը պատրաստ է բանակցել միջուկային իր ծրագրերի շուրջ


Իրանը պատրաստ է բանակցել միջուկային իր ծրագրերի շուրջ


Գերմանիայում Իրանի դեսպանն ասել է, թե իր երկիրը պատրաստ է աշխարհի խոշոր պետությունների հետ սկսել միջուկային իր ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլ։


Դեսպան Ալի Ռեզա Շեյխ Աթթարի խոսքերով, Իրանի միջուկային հարցերով բանագնաց Սաեդ Ջալիլին բանակցությունները վերսկսելու կոչով շուտով նամակ է հղելու Եւրոպական Միության արտաքին քաղաքանության համակարգող Քեթրին Էշթընին։


Նոր երկխոսությունը լինելու է Իրանի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների՝ ԱՄՆ-ի, Ռուսասատանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջեւ։
Իրանի դեսպանը չի ասել սակայն, թե նամակը երբ է հղվելու ԵՄ-ի պաշտոնյային։

Հիշեցնենք, որ Արեւմուտքին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Իրանի միջուկային ծրագրի վերջնական նպատակը ատոմային զենքերի արտադրություն սկսելն է։ Մեղադրանք, որն Իրանը պարբերաբար հերքում է։

Անցնող տարվա սկզբին 6 պետությունների միջեւ սկսված բանակցություններն ավարտվել էին առանց որեւէ արդյունքի։




XS
SM
MD
LG