Մատչելի հղումներ

Իրանի կողմից հրթիռների արձակումը կարող է նոր պատժամիջոցների պատճառ դառնալ


Congress Iran Nuclear

ԱՄՆ-ում տենդորեն քննարկում են Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսումը՝ ի պատասխան այդ երկրի կողմից միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ հրթիռների արձակման փաստին: Իրանի կողմից հրթիռների արձակումը զարկ է տվել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սուր քննարկումներին։

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են, որ Իրանի կողմից հրթիռների արձակումը զարկ է տվել սուր քննարկումներին:

Հանրապետական սենատոր Բոբ Քորքերն ասել է, որ ինքը մշակում է Իրանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընդլայնումը, որը, իբրև անցյալ տարի կնքված միջազգային միջուկային գործարքի մաս, կասեցվել էր:

Սակայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բազմիցս հայտարարել է, որ պատժամիջոցները նորից կկիրառվեն, եթե Իրանը ոտնահարի միջուկային գործարքը: Ըստ Քորքերի, Իրանին սանձելու լծակը կվերանա, եթե Իրանի դեմ պատժամիջոցների օրենքի գործողության ժամկետը սպառվի:

Օբամայի վարչակազմի մի բարձրաստիճան պաշտոնյա, ով նախընտրել է չնշել իր անունը, պնդում է, որ այժմ գլխավոր խնդիր է գործարքի իրականացումը՝ հաստատելով, որ Իրանը իրականացնում է միջուկային ոլորտում իր գլխավոր պարտավորությունները:

XS
SM
MD
LG