Իրանի և աշխարհի վեց տերությունների բանագնացների խումբը չորեքշաբթի օրը վերսկսում են Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որոնց ընթացքում կփորձեն զարգացնել երկու շաբաթ առաջ անցկացված բանակցություններում ձեռք բերված առաջընթացը և կարգավորել միջուկային ծրագրի շուրջ արդեն մոտ տասը տարի շարունակվող վեճը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն ու Գերմանիան ցանկանում են ձեռք բերել նախնական համաձայնություն՝ դադարեցնելու համար Իրանի կողմից իրականացվող ուրանի հարստացման որոշ աշխատանքներ և ընդունելու ավելի մեծ թվով տեսուչներ, ինչի դիմաց նախատեսում են թեթևացնել Իրանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցները:
Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին չորեքշաբթի օրն ասել է, որ Թեհրանը հետ չի կանգնի միջուկային իր իրավունքներից, և որ ինքը «կարմիր գծեր» է սահմանել իր երկրի բանագնացների համար:
Իրանի արտգործնախարար և միջուկային ծրագրի շուրջ գլխավոր բանագնաց Ջավադ Զարիֆն իր հերթին նշել է, որ առկա են համաձայնության գալու «բոլոր հնարավորությունները»:
Արտգործնախարար Զարիֆը կրկին զգուշացրել է, որ Իրանը հետ չի կանգնելու «ուրանի հարստացման իր իրավունքից»՝ միաժամանակ նշելով, որ այն այլևս չի պնդում, որ Արևմուտքը պետք է հրապարակայնորեն ճանաչեն Իրանի այս իրավունքը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի գրասենյակը, Իրանի հետ բանակցություններից առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Քեմերոնը նախօրեին զրույց է ունեցել Իրանի նախագահ Ռուհանիի հետ, որի ընթացքում զրույակիցները համաձայնել են, որի այս ամսվա սկզբին անցկացված բանակցությունների վերջին շրջանի ընթացքում «զգալի առաջընթաց» է ձեռք բերվել:
Քեմերոնի գրասենյակի հայտարարության մեջ նշվել է նաև, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը մատնանշել է միջազգային հանրության մտահոգություններն Իրանի կողմից ճանաչելու անհրաժեշտությունը: Միջազգային հանրությունը պահանջում է Իրանից երաշխիքներ տալ, որ այն միջուկային զենք չի մշակում, սակայն Իրանը բազմիցս հերքել է միջուկային զենքի մշակման մասին իրեն ներկայացվող մեղադրանքները՝ նշելով, որ իր միջուկային ծրագիրը միմիայն խաղաղ բնույթ է կրում: