Իրանի իշխանությունների համաձայն, Թեհրանը չի տեղափոխելու իր ունեցած միջուկային նյութերը երկրից դուրս: Այսպիսով, Թեհրանը հրաժարվել է կատարել աշխարհի տերությունների կողմից երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նախորդ շրջանի ընթացքում ներկայացված պահանջը:
Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ երկրի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին լրատվամիջոցներին տված հարցազրույցում «կարմիր գիծ» է անվանել Իրանից միջուկային նյութերի դուրսբերումը:
Փոխարտգործնախարար Աբաս Արաղչին հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում խոստացել է, որ աշխարհի տերությունների հետ կայանալիք բանակցությունների ընթացքում Թեհրանը կբանակցի «ուրանի հարստացման մակարդակի շուրջ»:
Բանակցությունների նախորդ շրջանի ընթացքում աշխարհի տերությունները կոչ էին արել Իրանին հրաժարվել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարներից՝ դրանք արտերկիր տեղափոխելու միջոցով:
20 տոկոս հարստացված ուրանը տեխնիկապես շատ հեշտ է վերածել միջուկային զենք պատրաստելու համար պիտանի ուրանի: