Այս շաբաթվա ընթացքում Վատիկանի մի պատվիրակություն Իրանում հանդիպումներ է անցկացնում երկրի պաշտոնատար անձանց հետ` միջկրոնական կապերը զարգացնելու ուղիները քննարկելու նպատակով:
Կարդինալ Ժան-Լուի Տորանի կողմից գլխավորած պատվիրակության այցն անցկացվում է հիմնականում մահմեդականություն դավանող բնակչություն ունեցող Իսլամական Հանրապետության հետ Վատիկանի կապերն ակտիվացնելու շրջանակներում:
Անցյալ տարի Հռոմի Բենեդիկտոս XVI պապը հանդիպումներ էր անցկացրել Իրանի կաթոլիկ եպիսկոպոսների հետ և ասել, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Իրանի հետ:
Ժան-Լուի Տորանի հետ երեքշաբթի օրը հանդիպում էր անցկացրել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: