Մատչելի հղումներ

Իրանցի գիտնականը պնդում է, որ իրեն ԱՄՆ-ում ենթարկել են բռնությունների


Իրանցի գիտնականը պնդում է, որ իրեն ԱՄՆ-ում ենթարկել են բռնությունների
Իրանցի գիտնականը պնդում է, որ իրեն ԱՄՆ-ում ենթարկել են բռնությունների

Անցյալ տարի անհետացած, ապա Վաշինգտոնում հայտնված միջուկային ոլորտի իրանցի գիտնականը հայտարարել է, որ ԱՄՆ-ում հարցաքննվելու ընթացքում ինքը ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական բռնությունների:

Շահրամ Ամիրին ԱՄՆ-ից Թեհրան է ժամանել հինգշաբթի օրը: Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորելու էին եկել պետական պաշտոնյաներ և ընտանիքի անդամները:

Վաշինգտոնը լքելուց առաջ, Ամիրին ասել էր, թե Սաուդիան Արաբիա կատարած ուղևորության ընթացքում իրեն բռնի կերպով հանձնել են ԱՄՆ-ի անվտանգության ծառայության ներկայացուցիչների:

Միացյալ Նահանգները պաշտոնապես հերքել է Ամիրիի առևանգման վերաբերյալ պատմությունները, նշելով, թե Ամիրին երկրում է հայտնվել իր կամքով:

“The Washington Post” պարբերականում հայտնված մեկ այլ տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության մի պաշտոնյա տեղեկացրել է, որ ԿՀՎ-ն գիտնականին 5 միլիոն դոլար է առաջարկել Իրանի միջուկային ծրագրերի շուրջ տեղեկություններ տրամադրելու դիմաց:

XS
SM
MD
LG