Իրանի նավատորմի բարձրաստիճան հրամանատարներից մեկը ներկա է գտնվել տարածաշրջանում ծովահենության դեմ պայքարին նվիրված այն հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԱՄՆ–ի ռազմական նավատորմի հրամանատարները։
Իրանի պետական լրատվամիջոցների կողմից տարածված այս հաղորդագրությունը հրապարակային առաջին տեղեկություններն են այն մասին, որ երկու պետությունների նավատորմերի սպաները ներկա են գտնվել Ադենի ծոցում ծովահենության դեմ պայքարին նվիրված, Շրի Լանկայում այս ամսվա սկզբին անցկացված քննարկմանը։
Այս միջոցառմանը ներկա են եղել 22 պետությունների, ներառյալ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները։
Քննարկումներն անց են կացվել Շրի Լանկայի ռազմական նավատորմի 60 ամյակին նվիրված տոնակատարության շրջանակներում։
Իրանը դեմ է Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական նավատորմի ներկայությանը։
Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979 թվականից ի վեր։