Մատչելի հղումներ

Իրանը և Թուրքիան նախատեսում են երեք անգամ ավելացնել առևտրի ծավալները


Ալի Աքբար Սալեհի
Ալի Աքբար Սալեհի

Իրանն ու Թուրքիան նախատեսում են հետագա հինգ տարվա ընթացքում ավելացնել երկու երկրների միջև առևտրի ծավալները` հասցնելով այն 30 միլիարդ դոլարի:

Իրանի և Թուրքիայի իշխանություններն այս մասին պայմանագիր են ստորագրել Թեհրանում կիրակի օրն անցկացված համատեղ 22-րդ տնտեսական հանդիպման ընթացքում:

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին ասել է, թե այս պայմանագիրը վկայում է Իրանի հետ կապերն ամրապնդելու Թուրքիայի հանձնառության մասին: Բացի այդ նա հայտնել է, որ հետագա հինգ տարվա ընթացքում երկու պետությունների միջև առևտրի ծավալի նախատեսված ավելացումն իրատեսական է:

Թուրքիայի պետական նախարար Ջեվդեթ Յիլմազն ասել է, որ անցյալ տասնամյակի ընթացքում երկու պետությունների միջև առևտրի ծավալը աճել է` մեկ միլիարդից հասնելով 10,7 միլիարդ դոլարի: Իրանը հիմնականում բնական գազ է առաքում Թուրքիա, իսկ Թուրքիան տրամադրում է շինարարական ոլորտում իր ունեցած փորձառությունը և շինանյութեր առաքում Իրան:

Տնտեսական այս հանդիպման ընթացքում հարևան երկու պետությունները քննարկել են մի շարք այլ ոլորտներում, ներառյալ տրանսպորտի, արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը:

XS
SM
MD
LG