Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի պայմանագրի ընդունումն արգելափակել են Իրանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան


Իրանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան «անհավասարակշռված, քաղաքական դրդապատճառներ ունեցող և իրենց պետությունների կարիքների չհամապատասխանող» են որակել պայմանագրի նախագծի տեքստը

Իրանը, Սիրիայի ն և Հյուսիսային Կորեան արգելափակել են աշխարհում սովորական սպառազինության 70 միլիարդ դոլար ծավալով շուկան կարգավորելու համար նախատեսված ՄԱԿ-ի պայմանագիրը:

ՄԱԿ-ում այս պայմանագրի շուրջ քննարկումներից հետո անցկացված քվեարկության ժամանակ պայմանագիրն ընդունելու համար անհրաժեշտ էր միաձայն համաձայնություն: Չնայած այս քվեարկության արդյունքների՝ մի շարք պետություններից կազմված դաշինքը հայտնել է, թե պայմանագրի նախագիծը կներկայացվի ՄԱԿ-ի գերագույն ասամբլեայի ուշադրության:

Սպասվում է, որ ՄԱԿ-ի գերագույն ասամբլեան կընդունի այս պայմանագիրը, որը նպատակ է հետապնդում սահմանելու սովորական սպառազինությունների արտահանման, ներմուծման և փոխանցման միջազգային ստանդարտները: Դրանով նաև նախատեսվում է ամրապնդել որոշակի միջոցներ՝ երաշխավորելու համար, որ սպառազինությունը չի օգտագործվում մարդու իրավունքների չարաշահման կամ ահաբեկչական գործունեության համար:

Իրանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան «անհավասարակշռված, քաղաքական դրդապատճառներ ունեցող և իրենց պետությունների կարիքների չհամապատասխանող» են որակել պայմանագրի նախագծի տեքստը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի գրասենյակը վստահություն է հայտնել, որ պայմանագիրը շուտով կընդունվի: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում պայմանագրի քննարկումը կարող է անցկացվել արդեն գալիք երեքշաբթի օրը:
XS
SM
MD
LG