Մատչելի հղումներ

Իրանը 10 միլիարդ դոլար արժողությամբ գործարք է կնքել Իրաքի և Սիրիայի հետ


Իրանը 10 միլիարդ դոլար արժողությամբ գործարք է կնքել Իրաքի և Սիրիայի հետ

Իրանը դեպի Եվրոպա բնական գազի արտահանման 10 միլիարդ դոլար արժողությամբ գործարք է կնքել Իրաքի և Սիրիայի հետ:

Իրանի պետական «Press TV» լրատվական գործակալության համաձայն, երեք պետությունների նավթարդյունաբերության նախարարների կողմից երկուշաբթի օրը կնքված գործարքով նախատեսվում է կառուցել 5 հազար կիլոմետր երկարությամբ գազամուղ` Իրանի «Հարվային Պարս» հանքավայրից գազը դեպի եվրոպական պետություններ տեղափոխելու նպատակով:

Իրաքի, Սիրիայի, Լիբանանի տարածքով և Միջերկրական ծովով գազամուղի նախատեսվող շինարարությունն ավարտելու համար պահանջվելու է երեքից հինգ տարի ժամանակ:

Իրանի նավթարդյունաբերության փոխնախարարը հայտնել է, թե «Հարավային Պարս» հանքավայրում գազի հորատման աշխատանքներն ակտիվացնելու միջոցով հնարավոր կլինի երկու անգամ ավելացնել երկրում գազի արդյունահանումը:

XS
SM
MD
LG