Մատչելի հղումներ

Իրանում քարկոծման միջոցով մահապատժի դատապարտված կինը դեռևս բանտում է


Իրանում քարկոծման միջոցով մահապատժի դատապարտված կինը դեռևս բանտում է

Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ քարկոծման միջոցով մահապատժի դատապարտված կինը բանտարկությունից դեռ չի ազատվել, ինչը հակասում է մարդու իրավունքների եվրոպական կազմակերպություններից մեկի կողմից նախկինում հրապարակված հաշվետվությանը։

«Press TV» հեռուստաընկերության կողմից ուրբաթ օրն արված հայտարարությունում նշվում է, որ Սաքինեհ Մոհամադի Աշթիանիին բանտից ազատելու մասին հաղորդագրությունները «Արևմուտքի լրատվամիջոցների կողմից գովազդային լայնածավալ արշավ» է։

Գերմանիայում գործող «Քարկոծման դեմ միջազգային արշավ» կազմակերպությունը հինգշաբթի օրը հայտնել էր Աշթանիին ազատ արձակելու մասին տեղեկությունները՝ որպես հիմք հավանաբար ընդունելով «Press TV»–ով ցուցադրված Աշթանիի լուսանկարները, որոնցում նա պատկերված էր իր որդու հետ միասին։

Պետական հեռուստաընկերությունը սակայն հայտնել է, որ ցուցադրված պատկերները կազմում են Աշթանիի մասին վավերագրական կինոնկարի մի մաս, որում նա պատմում է իր ամուսնու սպանության մասին։

Երկու երեխայի մայր, 43-ամյա այս կինը 2006 թվականի մայիսին մեղադրվել է իր ամուսնու մահվանից հետո երկու տղամարդու հետ «անօրինական հարաբերությունների մեջ» լինելու համար: Ավելի ուշ նա մեղադրվել է ամուսնական հավատարմությունը խախտելու մեջ և դատապարտվել քարկոծման միջոցով մահապատժի:

XS
SM
MD
LG