Մատչելի հղումներ

Իրանում բացահայտվել է ԿՀԳ-ի հետ համագործակցող լրտեսական ցանց


Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհի
Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհի

Իրանի իշխանությունները հայտնել են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության հետ կապեր ունեցող լրտեսական ցանցի աշխատանքը խաթարելու մասին: Ձերբակալվել է 30 մարդ։

Իրանի պետական լրատվամիջոցներով շաբաթ օրը հրապարակվել է երկրի հետախուզական գործակալության հաղորդագրությունը, որի համաձայն այն բացահայտել է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից մի քանի քաղաքներում հիմնադրված ցանցը։

Հաղորդագրության համաձայն, ցանցը փորձել է իր աշխատանքում ներգրավել աշխատանք փնտրող Իրանի քաղաքացիների՝ համագործակցության փոխարեն խոստանալով տեղավորել աշխատանքի և տրամադրել կրթություն ստանալու հնարավորություն։

XS
SM
MD
LG