Մատչելի հղումներ

Իրանի պետական լրատվության համաձայն Շահրամ Ամիրին Թեհրանի Մալեկ Աշտար համալսարանի գիտաշխատող է


Իրանի պետական լրատվական մարմինները տեղեկացրել են, թե գիտնական Շահրամ Ամիրին գիտահետազոտող է Թեհրանի Մալեկ Աշտար համալսարանում, ով առեւանգվել է անցյալ տարի, կրոնական ուխտագնացությամբ Սաուդյան Արաբիա կատարած այցելության ընթացքում։ Սակայն ԱՄՆ-ի լրատվության համաձայն, ինքնությունը չդրսեւորած պետական պաշտոնյաներ ասել են, թե Ամիրին փախուստի է դիմել՝ նպատակ ունենալով ԱՄՆ-ին օգնել Իրանի միջուկային ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ ձեռք բերելու գործում։

Ամիրին Սաուդյան Արաբիայում անհետացել էր 2009 թվականին։ Նույն թվականի դեկտեմբերին Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթակին ԱՄՆ-ին մեղադրել էր Ամիրիին ձերբակալելու մեջ։ Ավելի ուշ, 2010 թվականի մարտ ամսում Էյ Բի Սի ամերիկյան հեռուստակայանը ծանուցել էր, թե Ամիրին փախել է ԱՄՆ , ուր նա աջակցում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության գործակալությանը։

2010 թվականի հուլիսին ցուցադրվել էին հակասական տեղեկություններ պարունակող տեսանյութեր Ամիրիի մասին։ Տեսանյութերից մեկում, որպես Ամիրի ներկայացող մի մարդ հայտարարել էր, թե ինքը առեւանգվել է ԱՄՆ-ի գործակալների կողմից։ Սակայն մի այլ տեսագրության մեջ, որպես Ամիրի ներկայացող մի անձ ասել էր, թե ինքը ԱՄՆ է մեկնել գիտահետազոտական աշխատանքների համար։

Սակայն 2010 թվականի հուլիս ամսում Ամիրին հայտնվել էր Վաշինգտոնում, Պակիստանի դեսպանատանը։ Իրանի պաշտոնյաները ավելի ուշ հայտարարել էին, թե Ամիրին վերադառնում է Թեհրան։

XS
SM
MD
LG