Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ իր երկիրը երբեք չի ունեցել միջուկային ռումբ ստեղծելու նպատակ:
«Էն-Բի-Սի Նյուզ» ամերիկյան հեռուստաընկերությանը Թեհրանում տված հարցազրույցում նախագահ Ռոհանին ասել է, որ Իրանը երբեք չի հետապնդել միջուկային զենք ստեղծելու նպատակ և որևէ դեպքում «չի փորձելու ձեռք բերել զանգվածային ոչնչացման որևէ զենք»:
Իրանն արդեն մի քանի տարի պնդում է, որ երկրում իրականացվող միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում, սակայն ԱՄՆ-ը և դաշնակիցները վիճարկում են Իրանի հայտարարությունները: Իրանի դեմ ընդունվել են մի շարք պատժամիջոցներ, որոնք ուժգին հարված են հասցրել Իրանի տնտեսությանը:
Այս տարվա հունիսին նախագահի պաշտոնում ընտրված Ռոհանին համարվում է նախորդ նախագահ Մահմուդ Ահմադինեջադից առավել չափավոր հայացքների հարող քաղաքական գործիչ: Ռոհանին առաջարկել է, որ Իրանը պետք է զիջումների գնա Արևմուտքի հետ հարաբերություններում:
Վաշինգտոնը կասկածանքով է վերաբերվում նման հայտարարություններին՝ նշելով, որ Իրանում իրական իշխանությունը գտնվում է երկրի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի ձեռքերում: Ռոհանին սակայն պնդում է, որ իր կառավարությունն ունի «լիարժեք իշխանություն և քաղաքական որոշումներ կայացնելու բավարար ազատություն»՝ միջուկային խնդիրը լուծելու համար:
Քաղաքական առնվազն 11 գործիչ նախօրեին ազատ է արձակվել Իրանում: Ազատ արձակվածների թվում է երեք տարվա ազատազրկման դատապարտված կին-իրավապաշտպան Նասրին Սոթուդեհը, որն իրականացնում էր ընդդիմության ակտիվիստների պաշտպանությունը:
Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը ողջունել է Իրանի իշխանությունների այս քայլը՝ հիշեցնելով նախագահ Ռոհանիի կողմից ընտրարշավի ընթացքում բազմիցս հնչեցված խոստումներն Իրանի բոլոր քաղաքացիների ազատությունները վերականգնելու և ընդլայնելու մասին:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հորդորել է նախագահ Ռոհանիին «պահել Իրանի ժողովրդին տրված խոստումը» և քայլեր ձեռնարկել՝ բարելավելու երկրում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ ազատ արձակել խղճի բոլոր բանտարկյալներին: