Մատչելի հղումներ

Երկրաշարժ հարավային Իրանում


Իրանի հարավային Հորմոզգան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 30 մարդ

Իրանի հարավում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ:

Երկրի հարավային Հորմոզգան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 30 մարդ:

Ռիխտերի սանդղակով 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով նահանգում վնասվել են բազմաթիվ շինություններ և էլեկտնաէներգիայի մատակարարման գծեր:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Թեհրանից 750 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բաստակ քաղաքում: Իրանի իշխանությունների համաձայն, աղետի վայր են ժամանել փրկարարները, քաղաքում վերականգնվել է էներգամատակարարումը:

Իրանում, որի տարածքով անցնում են ակտիվ բեկվածքների գոտիներ, երկրաշարժեր հաճախակի են տեղի ունենում:
XS
SM
MD
LG