Մատչելի հղումներ

Իրանում օդանավի վթարի զոհ է դարձել 77 մարդ


Իրանում օդանավի վթարի զոհ է դարձել 77 մարդ
Իրանում օդանավի վթարի զոհ է դարձել 77 մարդ

«Iran Air» ավիաընկերության օդանավի վթարի զոհ է դարձել 77 մարդ։

Իրանի իշխանությունների համաձայն, երկուշաբթի օրը փրկարարները դեռևս որոնում էին վթարի ենթարկված օդանավի 106 ուղևորներից մի քանիսին։

Իրանի «Կարմիր կիսալուսին» կազմակերպության ղեկավար Մահմուդ Մոզաֆարը պետական հեռուստատեսությամբ կիրակի օրը հայտնել է, որ ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Թեհրանից 700 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Ուրումիե քաղաքի մոտակայքում՝ վթարային վայրէջքի փորձ կատարելու ժամանակ։

Իրանի պաշտոնատար անձանց համաձայն, որոշ ուղևորներ ստացել են միայն թեթև վնասվածքներ, մինչդեռ շատերը տեղափոխել են հիվանդանոց։

Մոզաֆարի համաձայն, «Բոինգ 727» ինքնաթիռը բաժանվել է մասերի, սակայն պայթյուն տեղի չի ունեցել։

Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն երկրում վերջերս տեղի ունեցած օդային բազմաթիվ աղետների պատճառ են համարում օդանավերի մաշվածությունն ու տեխնիկական վատ սպասարկումը։ Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի պատժամիջոցները թույլ չեն տալիս, որ երկիրը Արևմուտքից գնի նոր օդանավեր կամ պահեստամասեր։

XS
SM
MD
LG