Մատչելի հղումներ

Իրանի դատարանը կարգադրել է վերաքննել մահապատժի դատապարտված քահանայի գործը


Յուսեֆ Նադարխանի
Յուսեֆ Նադարխանի

Իրանի գերագույն դատարանը երեքշաբթի օրը կարգադրել է վերաքննել Իրանի քաղաքացի քահանայի գործը, որը դատապարտվել է մահապատժի` մահմեդականությունից հրաժարվելու համար:

Երկրի պետական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, գործը վերադարձվել է ստորադաս դատարան` Յուսեֆ Նադարխանիի գործով նախաքննության մեջ հայտնաբերված խնդիրների պատճառով:

Նադարխանիին մահապատժի ենթարկելու մասին դատավճիռը դատապարտվել է միջազգային իրավապաշտպան և կրոնական կազմակերպությունների կողմից:

Իրանի 32-ամյա քաղաքացին քրիստոնեություն է ընդունել 19 տարեկան հասակում և դարձել երկրի հյուսիսային Ռաշտ քաղաքում 400 անդամ ունեցող հավատացյալների փոքր համայնքի քահանա:

Նադարխանին ձերբակալվել է 2009 թվականին ուխտադրժության` մահմեդական հավատքից հրաժարվելու համար և դատապարտվել մահվան:

Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել քահանային: «Միջազգային արշավ՝ հանուն Իրանում մարդու իրավունքների պաշտպանության» կազմակերպությունն այս դատավճիռն անվանել է «Իրանի դատական համակարգի կողմից ընդունված ամենաստոր որոշումներից մեկը»:

XS
SM
MD
LG