Իրանի և աշխարհի տերությունների միջև Ժնևում կիրակի վաղ առավոտյան ավարտված բանակցությունների արդյունքում բանակցություններին մասնակցող կողմերը համաձայնության չեն եկել: Իրանի իշխանություններն այնուամենայնիվ նշել են, թե բանակցությունները հիասթափեցնող չեն եղել:
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե երեք օր տևած բանակցությունները դրական են եղել և հնարվորություն են ընձեռել բոլոր կողմերին առաջընթացի հիմքեր ստեղծել:
Զարաֆը հույս է հայտնել, որ բանակցությունները նոյեմբերի 20-ին վերսկսելու ժամանակ կողմերը կկարողանան համաձայնության գալ:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հանդես գալով Թեհրանում, նշել է, որ իր երկիրը «չի հրաժարվի միջուկային իր իրավունքներից, ներառյալ Իրանի տարածքում ուրանի հարստացում իրականացնելու իրավունքը»:
ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը, անդրադառնալով Իրանի հետ բանակցություններին, ասել է, որ բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել, սակայն առկա տարաձայնությունները պահպանվում են:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, հանդես գալով հեռուստատեսությամբ, իր հերթին նշել է, որ Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ համաձայնությունը «հասանելի է և կարող է ձեռք բերվել մի քանի շաբաթվա ընթացքում»:
Արտգործնախարար Հեյգն այնուամենայնիվ նշել է, որ բանակցություններն ընթանում են մեծ դժվարություններով:
Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրին, Ժնևում կիրակի օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ վերահաստատել է այն հանգամանքը, որ բանակցությունների ընթացքում կողմերը կարողացել են առաջընթաց գրանցել համաձայնության հասնելու ուղղությամբ:
Արտգործնախարար Քերրին շեշտել է դիվանագիտական հնարավոր բոլոր միջոցների օգտագործման անհրաժեշտությունը՝ միաժամանակ զգուշացնելով, որ դիվանագիտական լուծումներ գտնելու հնարավորությունը չի կարող տևել անվերջ:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների կողմերից որևէ մեկը հստակ չի նշում, թե որքան մոտ են կողմերը համաձայնության հասնելուն, սակայն Արևմուտքի դիվանագետներն Իրանի հետ բանակցությունները բարդացնելու մեջ մեղադրում են Ֆրանսիային:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն ասել է, որ Փարիզը բավարարված չէ Իրանի դիրքորոշմամբ և չի մասնակցի «անհեթեթ գործարքի»՝ պահանջելով, որ Իրանի դադարեցնի Արաք քաղաքում պլուտոնիումի արտադրության համար նախատեսված ռեակտոր կառուցելու աշխատանքները: