Մատչելի հղումներ

Ղազախստանում մեկնարկել են բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ


Ղազախստանի Ալմաթի քաղաքում ուրբաթ օրը մեկնարկած բանակցություններին մասնակցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներն ու Գերմանիան և Իրանը

Աշխարհի տերություններն ու Իրանը մեկնարկել են Թեհրանի կողմից իրականացվող միջուկային ծրագրի նվիրված երկօրյա բանակցությունները:

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ուրբաթ օրը մեկնարկած բանակցություններին մասնակցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներն ու Գերմանիան և Իրանը:

Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը լրագրողներին ուրբաթ օրը հայտնել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներն ու Գերմանիան հույս ունեն, որ Իրանը կներկայացնի իր պատասխանը այս տարվա փետրվար ամսին արված առաջարկություններին: Այս առաջարկությունների համաձայն, Իրանը պետք է դադարեցնի միջուկային իր արտադրամասի գործունեությունը և ազատվի հարստացված ուրանի պաշարներից՝ փոխարենը թույլտվություն ստանալով, միջազգային պատժամիջոցների շրջանակներում, իրականացնելու որոշ ապրանքատեսակների առևտուրը:

Իրանի միջուկային գլխավոր բանագնաց Սայեդ Ջալիլին նախօրեին պահանջել է, որ աշխարհի տերությունները ճանաչեն Իրանի կողմից ուրանի հարստացում իրականացնելու իրավունքը:

Միացյալ Նահանգները և դաշնակիցները մեղադրում են Իրանին միջուկային ռումբեր ստեղծելու գաղտնի ծրագիր իրականացնելու նպատակով հարստացված ուրանի պաշարներ կուտակելու մեջ: Իրանը սակայն պնդում է, որ իր կողմից իրականացվող միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի:
XS
SM
MD
LG