Մատչելի հղումներ

Իրանում բացահայտվել է ատոմակայանում դիվերսիա իրականացնելու դավադրություն


Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի համաձայն, իսկ ձերբակալություններն իրականացվել են այն ժամանակ, երբ կասկածյալները որևէ վնաս չէին կարող հասցնել ատոմակայանին

Իրանի իշխանությունների կողմից բացահայտվել է երկրի ատոմակայաններից մեկում դիվերսիա իրականացնելուն ուղղված դավադրություն:

Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի համաձայն, ձերբակալվել է դավադրության չորս մասնակից:

Ըստ Սալեհիի, իշխանությունները որոշ ժամանակ հետևել են կասկածյալներին, իսկ ձերբակալություններն իրականացվել են այն ժամանակ, երբ կասկածյալները որևէ վնաս չէին կարող հասցնել ատոմակայանին:

Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավարի համաձայն, կասկածյալները հարցաքննվում են:

Սալեհին այնուամենայնիվ չի բացահայտել կասկածյալների թիրախը դարձած ատոմակայանի անվանումը: Պարզ չէ նաև, թե որքան ժամանակ են կալանքի տակ գտնվում կասկածյալները:

Իսրայելը վտանգ է համարում Իրանի կողմից իրականացվող միջուկային ծրագիրը: Այս երկրի իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ հարձակում կիրականացնեն Իրանի միջուկային հաստատությունների ուղղությամբ, եթե վերջինս չդադարեցնի միջուկային ծրագրի իրականացնումը:

Իրանն իր հերթին պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի: Միացյալ Նահանգներն ու իր որոշ դաշնակիցները սակայն համաձայն չեն Իրանի պնդումների հետ և նպաստել են Իրանի տնտեսությանը մեծ վնաս հասցնող տնտեսական մի շարք պատժամիջոցների ընդունման:
XS
SM
MD
LG