Մատչելի հղումներ

Ռուսաստանը Իրանին կոչ է արել բացատրել իր միջուկային ծրագրի բնույթը


Մեդվեդեւն ասել է, թե Ռուսաստանը անտարբեր չէ Իրանի միջուկային ծրագրի զարգացման ձեւերի նկատմամբ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Իրանին կոչ է արել բացատրել իր միջուկային ծրագրի բնույթը եւ լիովին համագործակցել միջազգային համայնքի հետ։

Մեդվեդեւը հինգշաբթի օրն ասել է, թե չնայած երկու երկրները համագործակցում են առեւտրի ոլորտում, Ռուսաստանը անտարբեր չէ Իրանի միջուկային ծրագրի զարգացման ձեւերի նկատմամբ։

Ռուսաստանը սովորաբար Իրանի դաշնակիցն է դիվանագիտության եւ տնտեսության ոլորտում եւ այժմ օգնում է Թեհրանին Բուշերի ատոմակայանի կառուցման աշխատանքներում։ Սակայն Մոսկվան իր դիրքը կարծրացրել է վերջին շաբաթների ընթացքում այլ ատոմակայաններում Իրանի իրագործած աշխատանքների առնչությամբ։

Երկուշաբթի օրը Մեդվեդեւն ասել է, թե Իրանը մոտենում է միջուկային զենք արտադրելու հավանականությանը։ Անցյալ ամիս Ռուսաստանը միացավ աշխարհի մյուս երկրներին ՄԱԿ-ի պատժամիջոցների չորրորդ փուլի հաստատման գործում՝ նկատի ունենալով ուրանի հարստացման գործողությունները չդադարեցնելու Իրանի որոշումը։

Արեւմտյան երկրները Իրանին մեղադրում են միջուկային զենքերի ծրագիրը խաղաղ նպատակներ հետապնդող ծրագրի տակ քողարկելու մեջ։ Իրանը սակայն հերքում է այդ մեղադրանը։

XS
SM
MD
LG