Մատչելի հղումներ

Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր ծրագիրը սկսում է գործել


Իրանի նկատմամբ հաստատված պատժամիջոցների նոր ծրագրի շրջանակներում, որն ուժի մեջ մտավ անցյալ շաբաթ, իրանական ինքնաթիռներին թույլ չի տրվել վառելիքով լիցքավորվել այլ երկրներում։

Իրանական լրատվական ISNA գործակալության համաձայն, հինգշաբթի օրը նախագահ Օբամայի ստորագրած պատժամիջոցների նոր օրինագծի համաձայն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները թույլ չեն տվել իրանական ինքնաթիռներին վառելիքով լիցքավորվել իրենց երկրների օդանավակայաններում։ Նոր պատժամիջոցները ուղղված են Իրանի էներգետիկայի եւ բանկային համակարգերի դեմ։

Նախագահ Օբաման հայտարարել է, որ նոր պատժամիջոցները կսահմանփակեն Իրանի միջուկային ծրագրի զարգացման հնարավորությունները։

XS
SM
MD
LG