ՄԱԿ-ի միջուկային գործակալության տվյալներով Իրանը շարունակում է իր միջուկային ծրագրի զարգացումը եւ ծրագրում ուրանի հարստացում։
Միջազգային ատոմային գործակալության տվյալներով Իրանում ցածր լիցքավորված ուրանի պաշարները հասնում են 2,5 տոննայի։
Իրանը վերջերս պայմանավորվածություն ձեռք բերեց Բրազիլիայի եւ Թուրքիայի հետ 1,2 տոննա ուրան հարստացման նպատակով երկրից դուրս ուղարկելու մասին։ Սակայն Իրանը կունենա անհրաժեշտ քանակությամբ ուրան երկրի ներսում, որի հարստացման դեպքում հնարավոր կլինի ստանալ միջուկային զենք։
Իրանը սակայն շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը հետապնդում է խաղաղ նպատակներ։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհըրդի խոսնակ Մայք Համերը հայտնել է, որ ներկայացված զեկույցները հավաստում են, որ Իրանը շարունակում է իր գործունեությունը, անուշադրության մատնելով միջազգային բանակցությունների համար անհրաժեշտ նախապայմանները։